Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 248
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2067
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2067

«ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հիմք ընդունելով «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվի տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 16-ի N Տ-739).
1. «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվին պատկանող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 13-ի N 13022024-07-0226 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 1-ին նրբանցքի 4/1 հասցեում գտնվող 500.0 քառակուսի մետր մակերեսով  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2. Թույլատրել «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվին փոփոխել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 308.0 քառակուսի մետր մակերեսով շինության գործառական նշանակությունը որպես հասարակական նշանակության կիսակառույց շինություն։
3. «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 127 000 (հարյուր քսանյոթ հազար) դրամ` որպես շինության գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 29

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner