|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունվարի 2025 թվականի N 182 |
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-113). 1. Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունվարի 08-ի N 08012025-07-0221 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 3/10 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 13-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (1933.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 3/14, 2-րդ առանձնացվող հատվածին (1933.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 3/10։ 2. Արթուր Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|