Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19.1-րդ կետի և 60-րդ հոդվածի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ», «ե» կետերի և 11-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2017 թվականի համար սահմանել Աբովյան համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի: 2. 2017 թվականի համար սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |