Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 186
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2025 թվականի N 186

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով, հիմք ընդունելով սույն թվականի հունվարի 14-ի N 4 արձանագրությունը և հաշվի առնելով հետևյալը.
Աբովյան համայնքի 2025 թվականի կարիքների համար 2024 թվականի դեկտեմբերի 09-ին հայտարարված ԱԲՀ-ԷԱՃԾՁԲ-25/09 ծածկագրով թափառող կենդանիների ստերջացման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է նվազագույն գնային առաջարկ՝ 1980000 /մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: Հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու դիմում հայտարարությունը /հավելված 1/ հաստատված չէ տնօրենի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ներկայացված չէ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի կայքէջի հղումը /հավելված 1.3/:
Հանձնաժողովը կասեցրել է նիստը և առաջարկել «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ 2025 թվականի հունվարի 10-ը) շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Օրենքով սահմանված ժամկետում <<ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ>> ՍՊԸ-ի կողմից չեն կցվել e-AUCTION համակարգ փաստաթղթերի շտկված տարբերակները:
Արդյունքում գնահատող հանձնաժողովը «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել է անբավարար:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, ինչպես նաև մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հրավերով նախատեսված փաստաթղթերը, հետևաբար այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՐԲՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
2.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 33

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner