Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՄԻԴԻՍ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 11-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Էդվարդ Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 10-ի N Ք-4622). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 13-ի «Էդվարդ Գևորգյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 4602 որոշմամբ հաստատված N ՇԹ/752/1259-24 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Էդվարդ Գևորգյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Էդվարդ Գևորգյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |