Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2062
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2062

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Ավետիս Մելքոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 15-ի N Ք-2714).
1. Ավետիս Մելքոնյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 02-ի N 02042024-07-0179 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 27.95 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Ավետիս Մելքոնյանին։
2. Ավետիս Մելքոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 452 136 (չորս հարյուր հիսուներկու հազար հարյուր երեսունվեց) դրամ` հողամասի գինը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիս Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner