Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՅՈԹԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներիԱբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 11-ի արտահերթ յոթերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին.
2) Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
3) «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցություն» ծրագրին համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին.
4) «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/5 հասցեում գտնվող հողամասը «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին.
7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 119/1 հասցեում գտնվող հողամասը Նուբար Մուրադյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 20/1 հասցեում գտնվող հողամասը Հովհաննես Խաչատրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
9) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
10) Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-011-0361-0324 կադաստրային ծածկագրով 1,05234 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին.
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով Կամո Կարենի Ավետիսյանին տրամադրելու մասին.
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով Գոհար Մարտունու Վարդանյանին տրամադրելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով Սարգիս Գուրգենի Կառավարիչյանին տրամադրելու մասին.
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին.
16) «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված հողատարածքների կառուցապատման պայմանագրերում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին.
17) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին.
18) Հողատարածքների վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner