Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմենուհի Վիրաբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 21-ի N Ք-3370). 1. Արմենուհի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N 08052025-07-0239 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 88/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 19-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 812.6 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամաս, 88/1, 596.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամաս, 88/2։ 2. Արմենուհի Վիրաբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենուհի Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |