Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների և հաշվի առնելով «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց» հիմնարկի տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 13-ի N Տ-404), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 23-ի N 23062022-07-0040 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 5 շենքի 5/1 հասցեում գտնվող անշարժ գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց» հիմնարկին։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց» հիմնարկի կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |