|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 դեկտեմբերի 2024 թվականի N 4901 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՈՒՇԻ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով համաձայնեցված ուղեգիծը (2024 թվականի օգոստոսի 30-ի ՎՆ-ՇԹ-1901) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի N Տ-2370). 1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը N 114966111 (13210-ԷՄ) տեխնիկական պայմանի ուղեգծով տրամադրել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Շուշի թաղամասի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Էդգար Մխիթարյանին պատկանող տարածքում 0.4 կՎ հզորությամբ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|