|
ՆԱԽԱԳԻԾ
|
02 սեպտեմբերի 2025 թ. |
«ԱՐՏԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՎԱՂԻՆԱԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արտակ Ալիխանյան Վաղինակի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-5788). 1. «Արտակ Ալիխանյան Վաղինակի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 8/7 հասցեում գտնվող 67.25 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Արտակ Ալիխանյան Վաղինակի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 54 000 (հիսունչորս հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արտակ Ալիխանյան Վաղինակի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|