Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զինա Օզմանյանը 2006 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 526 բնակարանում, հաշվի առնելով Զինա Օզմանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 29-ի N Ք-1091), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`        1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի ապրիլի 10-ի N 10042013-07-0056 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 15.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 526 բնակարանն անհատույց օտարել Զինա Օզմանյանին:       2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Զինա Օզմանյանի կողմից:        3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զինա Օզմանյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
   |