2017 թվականի N_ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5 000 (հինգ հազար) դրամ. 2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար: 3. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1 500 (հազար հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: 4. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 30 000 (երեսուն հազար) դրամ: 5. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ: 6. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը սահմանել 15 000 (տասնհինգ հազար) դրամ: 7. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի: 8. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 10 (տասը) դրամ: 9. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճարներ՝ համաձայն հավելված 3-ի. 10. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի. 11. Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի: 12. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 4 - 6-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով: 13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(73.50 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|