Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 354
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2161
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 2161

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-035-0064-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա և օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Սվետիկ Կարապետյանի լիազորած անձ Մերի Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 30-ի N Ք-2886).
1. Սվետիկ Սերգոյի Կարապետյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի օգոստոսի 28-ին տրված N Աբ-1597/2 արխիվային տեղեկանք) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0064-0001 կադաստրային ծածկագրում 2600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 520.0 քառակուսի մետր մակերեսով սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Սվետիկ Կարապետյանի սեփականության իրավունքը:
2. 07-035-0064-0001 կադաստրային ծածկագրում, սույն որոշման 1-ին կետում նշված 3120.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից ավել օգտագործվող 2095.8 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով օտարել Սվետիկ Կարապետյանին։
3. 07-035-0064-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կամարիս,  1-ին փողոց, 25/2։
4. Սվետիկ Կարապետյանը պարտավոր է`
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 180 585 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար հինգ հարյուր ութսունհինգ) դրամ՝ որպես ավել օգտագործվող 2095.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(313.25 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner