Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N Ք-2160 ), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Աբովյան համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «1 324 923.5» թիվը փոխարինել «1 308 923.5» թվով, 2-րդ ենթակետում «1 339 124.3» թիվը փոխարինել «1 323 124.3» թվով։ 2. Բյուջեի փոփոխված տարբերակը ըստ հատվածների` կցվում է: |