Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Էդվարդ Սիմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 25-ի N Ք-2754). 1. Ձևակերպել կառուցապատող Էդվարդ Սիմոնյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 2-րդ թաղամասի թիվ 109/1 հասցեում գտնվող բնակելի տան, լողավազանի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Էդվարդ Սիմոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |