Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ հոդվածի Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 117-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝ 1) 1-ին կետում «74» թիվը փոխարինել «75» թվով. 2) «Սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժին» մասը լրացնել նոր՝ 41.2-րդ տողով հետևյալ բովանդակությամբ՝
41.2
|
Գլխավոր մասնագետ
|
2.3-9
|
1
|
152 800
|
|
|
152 800
|
3) «Ընդամենը» տողի 4-րդ սյունակում «74» թիվը փոխարինել «75» թվով, 5-րդ սյունակում «10 758 200» թիվը փոխարինել «10 911 000» թվով, 8-րդ սյունակում «10 882 340» թիվը փոխարինել «11 035 140» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 07-ի N -- որոշմամբ առաջարկված նոր պաշտոնը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից։ |