Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Իննա Հախնազարյանի և Գոհար Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N Ք-6731). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ 2024 թվականի հունիսի 05-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Երևան նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 3789, N 3790) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-2 այգետարածք, 12-րդ թաղամաս, 8: 2. Իննա Հախնազարյանը և Գոհար Հովակիմյանը պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |