Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 4-ի «Աբովյանի քաղաքային համայնքի բնակիչների՝ աղբահանության գծով առաջացած պարտքերը զիջելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման վերնագրում և տեքստում «Աբովյանի քաղաքային» բառերը փոխարինել «Աբովյան» բառով, 2) որոշման 2-րդ կետում «2016» թիվը փոխարինել «2017» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |