Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 6 580 000 (վեց միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) դրամ «Ջրահեռացման համակարգի վերանորոգում» (բաժին 05, խումբ 2, դաս 1) նախահաշվի «4657» հոդվածին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |