Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 409
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 257
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2020 թվականի N 257

ԱՐՄԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման և հաշվի առնելով Արմեն Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի մարտի 09-ի N Ք-475).
1. Թույլատրել փոփոխելու Արմեն Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 16102018-07-0070 վկայական) Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/40/2 հասցեում գտնվող 2900.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:
2. Արմեն Անդրեասյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 295 000 (երկու հարյուր իննսունհինգ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 214

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner