Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հովիկ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 20-ի N Ք-208). 1. Հովիկ Վաչագանի Մկրտչյանին և Անահիտ Հայկի Հայրապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 2121645 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0042-0004 կադաստրային ծածկագրով 1166.8 փաստացի քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 105.5 քառակուսի մետր արտաքին, 83.7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 87.3 քառակուսի մետր արտաքին, 75.8 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունները, 1.2 քառակուսի մետր պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VU5CDZ): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն 3-րդ թաղամասի 2-րդ փողոց, 21։ 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ կառուցված բնակելի տան, օժանդակ շինությունների և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 189 136 (հարյուր ութսունինը հազար հարյուր երեսունվեց) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |