ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն, N 912-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումների, հաշվի առնելով Էդիկ Մեժունցի լիազորած անձ Վարուժան Մեժունցի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ի N Ք-8241). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 402.9 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 79.0 քառակուսի մետր արտաքին և 59.03 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 2.9 քառակուսի մետր արտաքին և 1.95 քառակուսի մետր ներքին մակերեսով սանհանգույցը, 16.7 քառակուսի մետր արտաքին և 11.0 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, 10.67 քառակուսի մետր մակերեսով ծածկ և 0,33 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VJN5VK): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասից այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, որպես բնակելի կառուցապատման հողամաս և անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Կարմիր բանակի փողոց, 5/25 բնակելի տուն: 5. Սույն որոշումն` ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում, տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Էդիկ Մեժունցին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |