Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով «ԱՐԱՐԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի ը դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 15-ի N Տ-1052). 1.«ԱՐԱՐԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տալ բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԱՐԱՐԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 000 ( հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԱՐԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |