Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի «Աբովյան համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին» N 30-Ա որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «տնօրենը» բառը փոխարինել «մասնագիտական թիմի ղեկավարը» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |