Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 481
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Քաղաքաշինություն

Համառոտ նկարագրություն`

Հարգելի պարոն Վ. Գևորգյան, Ես` Ռիմա Սիմոնյանս հանդիսանում եմ ք. Աբովյանի Պիոներական փ.-ի 5րդ շ.ի բնակիչ: Լինելով շենքի բնակիչ անհանգստությունս եմ ցանկանում հայտնել շենքի անբարեկարգ վիճակի համար: Մեր շենքում չեն իրականցվում բարեկարգումներ և մաքրություններ, որոնք սակայն իրականացվում են շրջակա մյուս շենքերում: Շենքի մաքրությանը հետևում են բնակիչներից մի քանիսը, մինչ մյուս շենքերում դա անում եմ քաղաքապետարանի կողմից նշանակված անձինք: Բարեկարգման աշխատանքներ ևս չեն իրակացվել վաղուց: Տարածքի մեծ մասը( շենքի առջևից և ետևից) ապօրինի կերպով պատկանում են բնակիչներից մի քանիսին, ովքեր ցանկապատել են շենքի ողջ բնակչությանը հատկացված տարածքը, դրանք համարում են սեփականը և բակի երեխաների համար չկա համապատասխան խաղահրապարակ` բակային առօրյան անցկացնելու համար: Բակում կա 1 տաղավար, որը գրեթե ենթակա չէ օգտագործման: Այլ նստարաններ կամ տաղավարներ չկան: Բացակայում է ցայտաղբյուր: Սույն հարցով բազում անգամներ դիմել ենք քաղաքապետարան, համատիրություն, ստացել ենք խոստումներ վիճակը բարելավելու համար, սակայն սայլը դեռ տեղից չի շարժվել: Ընտրություններից մեկ ռարի առաջ` ձմռանը, ներկայացրինք դիմում-խնդրանք բնակիչների անունից վերոնշյալ խնդիրների լուծման համար: Պատասխանեցին, որ բյուջում գումար չկա, և անպայման կկատարեն մեր խնդրանքը տվյալ գարնան համար նախատեսված բյուջեով, սակայն ապարդյուն: Ընտրությունների ժամանակ կրկին ներկայացանք նույն խնդրանքով: Պատասխանեցին, որ քաղաքապետը կամ վստահված անձինք կայցելեն շենք` բնակիչների հետ քննարկելու և պահաջներին ընթացք տալու համար: Ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն դեռ ոչ ոք չի այցելել շենք, իսկ շենքի վիճակը ավելի է վատանում: Արդյոք կա ՞ բյուջեում գումար քաղաքի մյուս շենքերի համար, սակայն այն միշտ վերջացել է մեր շենքի համար: Խնդրում եմ դիմումին տալ ընթացք և վերջապես լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն: Հարգանքներով` Ռիմա Սիմոնյան

Խնդրի հասցեն`

1/66 Հանրապետության պողոտա, Աբովյան 2202, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

29/06/2020 14:14

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Ռիմա Սիմոնյան

Գրանցող`

Արուսյակ Առաքելյան  

Գրանցման ամսաթիվ`

30/06/2020

Բացատրություն`

Ձեր բարձրացրած խնդրի կարգավորման նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական:

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

10/07/2020

Բացատրություն`

Պիոներական փողոցի 5-րդ շենքի շրջակա տարածքում կատարվել են մաքրության, խոտհունձի և աղբի տեղափոխման աշխատանքներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner