Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 01112018-07-0069 վկայական, կադաստրային ծածկագիրը 07-002-0082-0183-001-045) Գառնի փողոցի 3-րդ շենքի թիվ 45 բնակարանը (43.24 քմ.): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 432 000 (չորս հարյուր երեսուներկու հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 09-ի թիվ «781-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |