Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի մայիսի 19-ի N 05.2/05.2/10737-2025 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 19-ի N Պ-1373), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ և ողջամիտ ժամկետում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն իրացնել իրավասու դատարան համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իր բացառիկ լիազորությունը։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |