Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Նարե Թառլամազյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N Ք-3056). 1. Նարե Թառլամազյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 05-ի N 1637 որոշմամբ տրված N 179 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 05-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարե Թառլամազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |