Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռիտա Շատվերյանը 1997 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 1 բնակարանում, հաշվի առնելով Ռիտա Շատվերյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 03-ի N Ք-1140), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122018-07-0151 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 41.55 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 1 բնակարանն անհատույց օտարել Ռիտա Շատվերյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռիտա Շատվերյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռիտա Շատվերյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|