Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԷՅՋ-ԴԻ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 04-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Վիկտոր Վասիլյեվի լիազորած անձ Հովհաննես Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Ք-7376). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 19-ի «Վիկտոր Վասիլյևին շինարարության թույլտվություն տալու մասին» N 118 որոշմամբ հաստատված N 13 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Վիկտոր Վասիլյևին տալ շինարարության թույլտվություն: 2. Վիկտոր Վասիլյևը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |