Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2022 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 336-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ լրացումները կատարելու համար՝ 1) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբը լրացնել նոր 4-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի տեղակալ» (ծածկագիր՝ 2.2-4) կետով. 2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբը լրացնել նոր 21-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-21), 22-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և գնումներ բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-22), 23-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-23) և 24-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-24) կետերով. 3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել նոր 33-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-33) կետով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |