Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 32/28/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 23-ի N Ք-785), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
      
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 26-ի N 26022019-07-0085 վկայական), Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/28/1 հասցեում գտնվող շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջը:
      
2.  Պայմանագիրը կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
      
3.  «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել ամսական 60 000 (վաթսուն հազար) դրամ` տարածքի վարձավճար:
      
4.  Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
      
5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner