Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 23-ի N Ք-785), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 26-ի N 26022019-07-0085 վկայական), Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/28/1 հասցեում գտնվող շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջը: 2. Պայմանագիրը կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 3. «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել ամսական 60 000 (վաթսուն հազար) դրամ` տարածքի վարձավճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է «Կարեն Սարքիսյան Մարտունի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |