|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2024 թվականի N 4833 |
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ՍՏ. ԱՌԻՆՋԵՑՈՒ ՓՈՂՈՑԻ 35/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N Տ-1939). 1. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ստ. Առինջեցու փողոցի 35/1 հասցեում գտնվող Գոռ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 9-ին տրված N ՎՋ 3718 /2024 տեխնիկական պայմանի ուղեգծով ջրամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին։ 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|