Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 1/փ-425 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Վահե Պողոսյանի լիազորած անձ Նարեկ Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 05-ի N Ք-6338), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վահե Պողոսյանին պատկանող (հիմք՝ 2019 թվականի մայիսի 10-ի N 10052019-07-0054 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 18/9 հասցեում գտնվող 07-002-0040-0046 կադաստրային ծածկագրով 0.3 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գլխավոր հատակագծում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |