Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի հունվարի 11-ի N 01 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 18-ի N 8-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|