Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Շեքսպիր Թովմասյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N Ք-2416), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Շեքսպիր Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 27-ի N 27022018-07-0061 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/4/7 հասցեում գտնվող 41.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 12122018-07-0078 վկայական) Ս. Մնացականյան փողոցի թիվ 1/36 հասցեում գտնվող 41.8 քառակուսի մետր մակերեսով համարժեք հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շեքսպիր Թովմասյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շեքսպիր Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |