Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի և հիմք ընդունելով «Աբովյանի Ս. Անտոնյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 6-ի N Պ-1033), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի համաֆինանսավորմանը նախադպրոցական կրթության միկրոծրագրին՝ հատկացնելով 4 466 500 (չորս միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |