Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 13-ի «Աբովյանի համայնքային մարզահամալիրը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 39-Ա որոշումը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |