Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նունե Դանիելյանը 2013 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6-րդ շենքի թիվ 57 բնակարանում, հաշվի առնելով Նունե Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 7-ի N Ք-1215), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0067 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6-րդ շենքի 27.77 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 57 բնակարանն անհատույց օտարել Նունե, Սվետլանա, Արսեն Դանիելյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նունե Դանիելյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նունե Դանիելյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|