Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Մեսրոպ Խալաթյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 03-ի N Ք-1043), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մեսրոպ Արիստակեսի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի հուլիսի 13-ի N 13072020-07-0083 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 07-054-0006-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 800.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 27-ի N 27022023-07-0155 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 07-054-0006-0030 կադաստրային ծածկագրով 36.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-054-0006-0024 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Մեսրոպ Արիստակեսի Խալաթյանին։ 2. Մեսրոպ Խալաթյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 163 459 (հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր հիսունինը) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Մեսրոպ Խալաթյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեսրոպ Խալաթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |