Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմենուհի Վիրաբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 16-ի N Ք-2572). 1. Արմենուհի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի N 28082023-07-0189 և 2024 թվականի դեկտեմբերի 04-ի N 04122024-07-0158 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 88/1 և թիվ 88/2 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամաս, 88/1։ 2. Արմենուհի Վիրաբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենուհի Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |