Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 10-ի «Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 07-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «482» թիվը փոխարինել «50» թվով, «10» թիվը փոխարինել «2» թվով, «27» թիվը փոխարինել «3» թվով, «10» թիվը փոխարինել «17» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |