Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման օբյեկտները, վարչական շենքը, ծածկը, հարթակը և պարիսպները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Կամարիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Ելենա Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N Տ-2997). 1. «Կամարիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հոկտեմբերի 07-ի N 07102019-07-0070 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/80 հասցեում գտնվող 3494.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 420.17 քառակուսի մետր արտաքին և 404.8 քառակուսի մետր նեքին մակերեսով սպասարկման օբյեկտը և 156.71 քառակուսի մետր արտաքին և 134.81 քառակուսի մետր ներքին մակերեսով վարչական շենքը, 28.82 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 69.22 քառակուսի մետր մակերեսով հարթակը, 13.15 քառակուսի մետր մակերեսով պարիսպները համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023RHHDPE): 2. «Կամարիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է ինքնակամ կառուցված հասարակական սպասարկման օբյեկտի, վարրական շենքի, ծածկի, հարթակի և պարիսպների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 1 955 871 (մեկ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար ութ հարյուր յոթանասունմեկ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |