Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով «Վ.Տ.Ա. ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Սոնա Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Տ-3003). 1. Վ.Տ.Ա. ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 21-ի N 3331 որոշմամբ տրված N 399 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 21-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |