Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի համար Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 118-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1) որոշմամբ հաստատված հավելված 10-ի 2-րդ կետի 7-րդ տողի 3-րդ սյունակում «1.5» թիվը փոխարինել «0.5» թվով, 5-րդ սյունակում «109 140» թիվը փոխարինել «36 380» թվով, «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «97» թիվը փոխարինել «96» թվով, 5-րդ սյունակում «7 060 860» թիվը փոխարինել «6 988 100» թվով։ 2) որոշմամբ հաստատված հավելված 15-ի 1-ին կետում «55» թիվը փոխարինել «52» թվով, 2-րդ կետի 3-րդ տողի 2-րդ սյունակում «Փոխտնօրեն ընդհանուր հարցերով» բառերը փոխարինել «Տնտեսվար-պահեստապետ» բառերով, դադարեցնել 4-րդ տողի գործողությունը, 8-րդ և 9-րդ տողերում նշված «Ռեժիսոր» և «Խմբավար» հաստիքները կրճատել, 11-րդ տողի 3-րդ սյունակում «1.5» թիվը փոխարինել «1» թվով, 5-րդ սյունակում «119 100» թիվը փոխարինել «79 400» թվով, 19-րդ տողի 3-րդ սյունակում «Հսկիչ» հաստիքի 4 հաստիքային միավորներից 3-ը անվանափոխել «Խոհարար», «Մատուցող», «Աման լվացող» հաստիքներով` հետևյալ բովանդակությամբ՝
19
|
Հսկիչ
|
1
|
72 760
|
72 760
|
19.1
|
Խոհարար
|
1
|
72 760
|
72 760
|
19.2
|
Մատուցող
|
1
|
72 760
|
72 760
|
19.3
|
Աման լվացող
|
1
|
72 760
|
72 760
|
Հավելվածը 20-րդ տողից հետո լրացնել նոր 21-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝
21
|
Գնումների մասնագետ
|
1
|
72 760
|
72 760
|
«Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «54.5» թիվը փոխարինել «52» թվով, 5-րդ սյունակում «4 463 420» թիվը փոխարինել «4 265 760» թվով։ 3) որոշմամբ հաստատված հավելված 17-ի 1-ին կետում «211» թիվը փոխարինել «217» թվով, 2-րդ կետի «Փողոցների սանիտարական մաքրում» մասի 27-րդ տողի 3-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով, 5-րդ սյունակում «293 940» թիվը փոխարինել «195 960» թվով, «Ընդամենը» տողի «82» թիվը փոխարինել «81» թվով, 5-րդ սյունակում «6 476 338» թիվը փոխարինել «6 378 358» թվով։ «Կանաչապատում» մասի 34-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով, 5-րդ սյունակում «116 765» թիվը փոխարինել «233 530» թվով, 36-րդ կետի 3-րդ սյունակում «13» թիվը փոխարինել «11» թվով, 5-րդ սյունակում «1 273 740» թիվը փոխարինել «1 077 780» թվով։ Կանաչապատում մասը 38-րդ տողից հետո լրացնել նոր՝ 38.1-րդ, 38.2-րդ և 38.3-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
38.1
|
Հսկիչ
|
2
|
72 760
|
145 520
|
38.2
|
Բանվոր
|
2
|
97 980
|
195 960
|
38.3
|
Հավաքարար
|
1
|
72 760
|
72 760
|
«Կանաչապատում» մասի «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «44» թիվը փոխարինել «48» թվով, 5-րդ սյունակում «4 316 565» թիվը փոխարինել «4 651 610» թվով։ «Կենցաղային աղբահանություն» մասը 56-րդ տողից հետո լրացնել նոր՝ 56.1 –րդ և 56.2-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
56.1
|
Բանվոր
|
2
|
97 980
|
195 960
|
56.2
|
Վարորդ (ՍԱԶ մեքենայի)
|
1
|
97 980
|
97 980
|
«Կենցաղային աղբահանություն» մասի «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «27» թիվը փոխարինել «30» թվով, 5-րդ սյունակում «4 318 641» թիվը փոխարինել «4 612 581» թվով։ Հավելվածի «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «211» թիվը փոխարինել «217» թվով, 5-րդ սյունակում «20 657 026» թիվը փոխարինել «21 188 031» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի՝ 8-րդ և 9-րդ տողերում նշված «Ռեժիսոր» և «Խմբավար» հաստիքների կրճատման մասով, որն ուժի մեջ է մտնում հաստիքների կրճատման մասին իրազեկելուց հետո երկամսյա ժամկետում։ |