|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2024 թվականի N 4820 |
ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, հիմք ընդունելով Պետիկ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-8386). 1. Պետիկ Պետրոսյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 18-ի N 18072024-07-0003 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 23-րդ փողոցի թիվ 28/1 հասցեում գտնվող 400,0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Պետիկ Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ` հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պետիկ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|