Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Անդրանիկ Նարինյանը 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ավագանու 12 նիստերից, 93 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 20 նիստերից բացակայել է 7 նիստերից, 56 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 16 նիստերից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Անդրանիկ Նարինյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |