Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական շինություն, հենապատը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմո Միքայելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 22-ի N Ք-2702). 1. Արմո Սլավիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 08-ի N 08112023-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 201.5 քառակուսի մետր արտաքին և 185.6 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական շինությունը, 0.39 քառակուսի մետր մակերեսով հենապատը և 1.63 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023QA6KBR): 2. Արմո Միքայելյանը պարտավոր է ինքնակամ կառուցված պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 1 109 184 (մեկ միլիոն հարյուր ինը հազար հարյուր ութսունչորս) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմո Միքայելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |